Հայ լեռնագնացները հաղթահարել են Էլբրուսը![]() 5 հուլիսի 2012 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի երեք լեռնագնացները բարձրացան և հաղթահարեցին Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը (5641մ): Մինչև գագաթ վերելքը տևեց երեք օր: Հայ լեռնագնացներն ապացուցեցին, որ ի զորու են հաղթահարել նաև Եվրոպայի ամենաբարձր գագաթը: Մեր թիմի կազմում էին. Գարեգին Ունուսյանը, Լևոն Մովսեսյանը և սկսնակ լեռնագնաց Սուրեն Պետրոսյանը: Հայ լեռնագնացները կվերադառնան Հայաստան հուլիսի 6-7: Հիշեցնենք, որ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի հավաքականի լեռնագնացներն արդեն հաղթահարել են Կազբեկը (5033մ) և Դեմավենդը (5671մ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |