«Եգիպտական հեղափոխության» ընթացքում տուժածները Մուբարաքից ավելի քան 8 մլն դոլար հատուցում են պահանջում![]() 6 հուլիսի 2012 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Եգիպտական հեղափոխության զոհերի ազգականները դատարանի միջոցով Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքից և երկրի նախկին ներքին գործերի նախարար Հաբիբ ալ-Ադլիից, որոնք այժմ ցմահ բանտարկության մեջ են, 50 միլիոն եգիպտական ֆունտի չափով վնասի հատուցում են պահանջում, ուրբաթ օրը հաղորդում են եգիպտական լրատվամիջոցները: Ընդհանուր հայցով դատարան են դիմել եգիպտացիների ավելի քան 50 ընտանիքներ, որոնք 2011թ. բողոքի զանգվածային ցույցերի ժամանակ լուրջ վնասվածքներ են ստացել կամ սպանվել:
Partner news Հունիսի 18-ին Քաբուլի մերձակայքում անցնում է վերահսկողությունը ՆԱՏՕ-ից Աֆղանստանի իշխանություններին փոխանցման արարողությունը Ահմադինեժադը կհեռանա իր պաշտոնից օգոստոսի սկզբին, երբ տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը Նեչասն ասել է, որ իր որոշման վրա չի ազդել ընդդիմության ճնշումն ի դեմս Սոցիալ-ժողովրդավարական կուսակցության Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա Partner news |