Խորհրդարանը լուծարելու մասին Եգիպտոսի ՍԴ որոշումը վերջնական է

Խորհրդարանը լուծարելու մասին Եգիպտոսի ՍԴ որոշումը վերջնական է

PanARMENIAN.Net - Եգիպտոսի Բարձրագույն սահմանադրական դատարանը հիշեցրել է, որ իր որոշումը ԱԺ լուծարման մասին վերջնական է ու անբեկանելի: Ինչպես հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այդ մասին ասվում է դատարանի հայտարարության մեջ, որը հունիսի 14-ին որոշում էր կայացրել ստորին պալատի լուծարման մասին:

Այդպիսով դատարանը պատասխանել է Եգիպտոսի ԱԺ խոսնակի հայտարարությանը, որը կոչ էր արել ստորին պալատի անդամներին վերսկսել աշխատանքը:

Կիրակի օրը նախագահ Մուրսին իր հրամանագրով չեղյալ էր հայտարարել ՍԴ այդ որոշումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---