Վաշինգտոնում անցկացվել են մարզական խաղեր` նվիրված ՀՀ զինված ուժերի 20-ամյակին11 հուլիսի 2012 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-8-ը Վաշինգտոնում անցկացվեցին Հայ մարմնակրթական ընդհանուր միության ԱՄՆ արևելյան ափի 22-րդ շրջանային միջմասնաճյուղային խաղերը, որոնք նվիրված էին ՀՀ զինված ուժերի 20-ամյակին: Մրցույթներին մասնակցեցին ԱՄՆ 10 նահանգները ներկայացնող հայ համայնքի 500-ից ավելի մասնակիցներ: Խաղերին նվիրված պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 7-ին: Ներկաներին ողջույնի խոսք հղեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Բարձր գնահատելով ՀՄԸՄ-ի դերը նոր սերնդի ազգային դաստիարակության և Սփյուռքում հայապահպանության գործում` դեսպան Մարգարյանը նշեց, որ ՀՄԸՄ խաղերը ոչ միայն մարզական միջոցառում են, այլ նաև միասնության ու համերաշխության ոգին տարածելու գերազանց հնարավորություն: Նա հավելեց, որ Հայրենիքի անկախության վերականգնումից ի վեր ՀՄԸՄ օրինակով առաջ են եկել նոր նախաձեռնություններ, այդ թվում Համահայկական մարզական խաղերը, «Բազե» երիտասարդական հավաքը և այլն, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը: Հուլիսի 8-ին տեղի ունեցավ շքերթ խաղերի փակման կապակցությամբ և պարգևների հանձնման արարողություն: Ներկաներին կրկին ողջունեց և շնորհավորեց ՀՀ դեսպանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |