Երվանդ Մանարյան. «Հարսնաքար»–ի դեպքը մեր հասարակության ամենածանր հարցերից մեկն է![]() 11 հուլիսի 2012 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Խոսելով «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի մասին` այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ագուլիս» տիկնիկային թատրոնի հիմնադիր տնօրեն Երվանդ Մանարյանը նշեց` այդ երևույթը կարող է այնքան խորանալ, որ, ի վերջո, խարխլի մեր հասարկության հիմքերը: «Հարսնաքարի երևույթը մեր հասարակության համար ամենածանր հարցերից մեկն է, եթե մենք ուզում ենք կայացած պետություն դառնալ, պետք է այս խնդիրները լուծվեն», -ասաց Մանարյանը: Նրա կարծիքով, մեր հասարակության համար դեպքը պետք է լուրջ խնդիր դառնա, այնինչ կան մարդիկ, որոնք նույնիսկ չգիտեն դեպքի մասին: Մանարյանը նաև նշեց, որ հասարակությունը չպետք է կառչի Ռուբեն Հայրապետյանի մանդատի հրաժարականից. «Մանդատից հրաժավելը կարող էր անկեղծ լինել, կարող էր և անկեղծ չլինել, հարցն այս դեպքում այլ է` հասարակությունը պետք է հստակ վերաբերմունք ստեղծի նման երևույթների նկատմամբ»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |