Բրիտանիայի նախկին վարչապետ Բլերը դարձել է Օլիմպիական ժառանգության հարցերով լեյբորիստների խորհրդատու

Բրիտանիայի նախկին վարչապետ Բլերը դարձել է Օլիմպիական ժառանգության հարցերով լեյբորիստների խորհրդատու

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը իր նախկին առաջնորդ և երկրի նախկին վարչապետ Թոնի Բլերին նշանակել է Օլիմպիական ժառանգության հարցերով խորհրդատու, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Սպասվում է, սակայն, որ Բլերի դերը միայն խաղերի հետ կապված ասպեկտներով չի սահմանափակվի:

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, Բլերը գաղափարական ներդրում է ունենալու և կիսվելու է իր մեծ փորձով, որպեսզի օգնի կուսակցական քաղաքականության վերանայման գործընթացին:

Թոնի Բլերը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնըզբաղեցրել է 10 տարիների ընթացքում: 5 տարի առաջ նա վայր է դրել կառավարության ղեկավարի լիազորությունները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---