Էթնիկ զտումների համար մեղադրվող գեներալ Ռադկո Մլադիչը Հաագայում հոսպիտալացվել է

Էթնիկ զտումների համար մեղադրվող գեներալ Ռադկո Մլադիչը Հաագայում հոսպիտալացվել է

PanARMENIAN.Net - Բոսնիացի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռադկո Մլադիչը Հաագայում հոսպիտալացվել է, հայտնում է «Ռոսբալտը»՝ France Presse-ի վրա հղումով:

Նրա գործով լսումները վերսկսվեցին հուլիսի 9-ին առաջին վկաների հարցաքննությամբ: Ընդամենը նախատեսվում է լսել 400 վկայի: Եթե Մլադիչը մեղավոր ճանաչվի, նրան ցմահ բանտարկություն է սպասում: Ինքը նախկին գեներալն իր մեղքը մերժում է:

Նրան մեղադրում են Բոսնիայում և Հերցոգովինայում 1992-95թթ. էթնիկ զտումներ անցկացնելու մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---