Առևանգել են Լիբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Նաբիլ Էլալեմին

Առևանգել են Լիբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Նաբիլ Էլալեմին

PanARMENIAN.Net - Առևանգել են Լիբիայի Օլիմպիական կոմիտեի ղեկավար Նաբիլ Էլալեմին, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը: Ըստ առկա տվյալների, Էլալեմը իր մեքենայով ընթանում էր քաղաքով, երբ նրա ճանապարհը կտրել են անհայտ զինյալներով երկու մեքենաներ: «Նրանք հայտարարեցին, որ իրենց Էլալեմն է պետք և նա նրանց հետ պետք է գնա: Նրան մեքենա նստեցրեցին և տարան»,-հայտարարել է Օլիմպիական կոմիտեի անդամ Արաֆատ Ջվան, որը Էլալեմի հետ նույն մեքենայում է եղել:

Ավելի ուշ առևանգիչները հայտարարել են, որ ներկայացնում են Լիբիայի բանակը: Մանրամասներն անհայտ են:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---