Բեռլուսկոնին անձամբ հայտարարել է, որ ծրագրում է մասնակցել Իտալիայի խորհրդարանական ընտրություններին

Բեռլուսկոնին անձամբ հայտարարել է, որ ծրագրում է մասնակցել Իտալիայի խորհրդարանական ընտրություններին

PanARMENIAN.Net - Իտալիայի կառավարության նախկին ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին հաստատել է 2013-ի խորհրդարանական ընտրություններում` իր կուսակցության ղեկավարությամբ, մասնակցությունը: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին նա հայտարարել է գերմանական «Բիլդ» պարբերականին տված հարցազրույցում:

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է փոխել երկրի կառավարման համակարգը, քանի որ վարչապետը ներկայիս պայմաններում իրական իշխանություն չունի:

Բեռլուսկոնին Իտալիայի նախագահի պաշտոնից հեռացել է այն բանից հետո, ինչ 2011թ նոյեմբերին Իտալիայի կառավարությունն ընդունեց խիստ քաղաքականության միջոցների փաթեթը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---