Կյանքից հեռացել է Deep Purple խմբի հիմնադիր Ջոն Լորդը

Կյանքից հեռացել է Deep Purple խմբի հիմնադիր Ջոն Լորդը

PanARMENIAN.Net - Ժամանակակից մեծագույն ռոք երաժիշտներից մեկը, լեգենդար Deep Purple խմբի նախկին ստեղնահար Ջոն Լորդը հեռացավ կյանքից երկուշաբթի օրը: Նա վախճանվեց Լոնդոնում 71 տարեկան հասակում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից երկար բուժվելուց հետո:

Լորդը ծանր ռոքի ակունքներում էր կանգնած և նրա ազդեցությունն այդ ժանրի կայացման վրա դժվար է գերագնահատել: Հենց սկզբից նա աչքի էր ընկնում «չափազանց լուրջ» մոտեցմամբ, անընդհատ անդրադառնալով Բախի, Բեթհովենի ու Չայկովսկու ստեղծագործություններին: Առանց նրա մասնակցության հնարավոր չէ պատկերացնել խմբի այնպիսի ալբոմներ, ինչպիսիք են «Deep Purple In Rock», «Fireball», «Machine Head» и «Burn» ալբոմները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---