Gazeta Wyborcza. Լոնդոնի հյուրանոցների գները մի քանի անգամ ավելի քիչ են աճել, քան Լեհաստանում Եվրո-2012-ի ժամանակ![]() 18 հուլիսի 2012 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի հյուրանոցների գները, որտեղ հուլիսի 27-ից օգոստոսի 12-ը տեղի կունենան Օլիմպիական խաղերը, մի քանի անգամ ավելի քիչ են աճել, քան Լեհաստանում Եվրո-2012-ի ժամանակ, գրում է Gazeta Wyborcza-ն: Ըստ վերլուծաբանների, հյուրանոցային համարները Լոնդոնում թանկացել են մոտավորապես 25 տոկոսով, իսկ Լեհաստանում աճը կազմել է 150 տոկոս: HRS պարզել է, որ Օլիմպիադայի ընթացքում հյուրանոցային համարի միջին գինը Լոնդոնում կկազմի 180 եվրո: Ընկերության գլխավոր տնօրեն Լուկաշ Դոմբրովսկին հայտարարել է, որ պահանջարկն ավելի ցածր է եղել, քան սովորաբար նման միջոցառումների ժամանակ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |