Շուրջ 200 համերգ տեղի կունենա Պալեո երաժշտական փառատոնի շրջանակում![]() 18 հուլիսի 2012 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Շուրջ 200 համերգ տեղի կունենա Պալեո երաժշտական փառատոնի շրջանակում, որն իր աշխատանքն է սկսել շվեյցարական Նյոնում, որը գտնվում է Ժնևից ոչ հեռու: Սա 37-րդ փառատոնն է, որը կտևի մինչև կիրակի օրը: Ծրագիրրը ներառում է այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Sting, Lenny Kravitz, David Guetta, Manu Chao, группы The Cure, Garbage, Franz Ferdinand: Նյոնում հանդես կգա նաև մեքսիկական Rodrigo y Gabriela դուետը, որն այս ամսվա սկզբին գերեց կիթառի իր վիրտուոզ կատարումներով Մոնտրյոյի Ջազ փառատոնի մասնակիցներին: Շուրջ 200 համերգներ տեղի կունենան 6 տարբեր հարթակներում, կան նաև թեմատիկ բեմեր, փողոցային կոլեկտիվների ու արևելյան երաժշտության կատարողների համար: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |