Ընդհանուր առմամբ Լոնդոնի Օլիմպիական խաղերին վաճառքի կհանվի 6 մլն տոմս![]() 18 հուլիսի 2012 - 18:28 AMT PanARMENIAN.Net - 2012թ Օլիմպիադայի ընթացքում ֆուտբոլային առաջնության նկատմամբ հետաքրքրության բացակայության պատճառով կազմակերպիչները վաճառքից հանում են կես միլիոն տոմսեր: Ինչպես հայտարարել է Լոնդոնի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմկոմիտեի ներկայացուցիչը, մինչ այժմ, մրցումների խաղերի 800 հազար տոմսեր դեռևս չեն վաճառվել, ուստի կես միլիոնը «անվավեր» կհամարվեն: Բոլոր այդ տեղերը չզբաղեցրած կմնան: Որոշ սեկտորներ, այդ թվում` դաշտին մոտ գտնվողները, դատարկ կմնան, դրանով իսկ կմեծանա մնացած տոմսերի նկատմամբ պահանջարկը: Այս որոշումը չի վերաբերում երկրի գլխավոր ֆուտբոլային արենային` Լոնդոնի Ուեմբլի մարզադաշտին: Ընդհանուր առմամաբ, վաճառքի է հանվում ավելի քան 6 մլն տոմս: 2.5 մլն տոմսերի գումարը չի գերազանցում 32 դոլարը: Մնացածներ մեկնարկային գինը կսկսվի 49-130 դոլարից: Ամենաթանկ տոմսերից է տղամարդկանց 100 մետրանոց սպրինտի եզրափակչի տոմսերը` 1170 դոլար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |