Երեք տուրից հետո Ջերմուկի ՖԻԴԵ-ի Գրան Պրիի աղյուսակը գլխավորում է Ցզյու Վենցզյունը

Երեք տուրից հետո Ջերմուկի ՖԻԴԵ-ի Գրան Պրիի աղյուսակը գլխավորում է Ցզյու Վենցզյունը

PanARMENIAN.Net - Երեք տուրից հետո Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի աղյուսակը գլխավորում է չինացի Ցզյու Վենցզյունը 2,5 միավորով:

Երկրորդ տեղում է չինացի շախմատիստուհի Ռուան Լուֆեյը 2,5 միավորով, իսկ առաջատարների եռյակը եզրափակում է Եկատերինա Լագնոն (Ուկրաինա), որը վաստակել է 2 միավոր:

Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը վաստակել է 1,5 միավոր և 7-րդ տեղում է, իսկ Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավորով նախավերջին 11-րդ տեղում է:

4-րդ տուրում, որը կանցնի հուլիսի 20-ին, կխաղան Չժաո Սյուեյ (Չինաստան)-Լագնո, Բաթհույագ Մոնղոնթուլ (Մոնղոլիա)-Նադեժդա Կոսինցևա (Ռուսաստան), Մկրտչյան-Եկատերինա Կովալևսկայա (Ռուսաստան), Վենցզյուն-Լուֆեյ, Համփի Քոներու (Հնդկաստան)-Հոու Իֆան (Չինաստան) և Նինո Խուրցիձե (Վրաստան)-Դանիելյան:

Partner news
 Ուշագրավ
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ
Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին
Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում
Partner news