Առևանգիչները բաց են թողել Լիբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահին![]() 22 հուլիսի 2012 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Առևանգիչները բաց են թողել Լիբիայի Օլիմպիական կոմիտեի նախագահ Նաբիլ Էլալեմին, ով նախորդ հինգշաբթի առևանգվել էր երկրի մայրաքաղաք Տրիպոլիում, հաղորդում է Ասոշիեյթիդ Պրես գործակալությունը` հղելով պաշտոնյայի եղբոր հայտարարությունը: Ընդ որում, պաշտոնյայի առևանգման պատճառներն ու ազատ արձակման պայմանները անհայտ են մնում: Հիմա Էլալեմը գտնվում է տանը և իրեն լավ է զգում: Ինչպես նշում է գործակալությունը, Էլալեմը Քադդաֆիի օրոք գլխավորում էր երկրի ֆուտբոլի ասոցիացիան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |