Հնդկաստանի նախագահ է ընտրվել ֆինանսների նախկին նախարարը

Հնդկաստանի նախագահ է ընտրվել ֆինանսների նախկին նախարարը

PanARMENIAN.Net - Իշխող կոալիցիայի թեկնածու Պրանաբ Մուհերջին, ով ավելի վաղ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի պաշտոնը, հաղթանակ է տարել Հնդկաստանի նախագահական ընտրություններում: Այս մասին հաղորդում է The Times of India-ն:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ըստ նախնական հաշվարկների, Մուհերջին ստացել է ընտրողների գրեթե կեսի քվեները:

Սպասվում է, որ վերջնական արդյունքների մասին պաշտոնական հայտարարություն կարվի հուլիսի 22-ի երեկոյան:

Հնդկաստանի նախագահին ընտրում են խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչները և որոշ նահանգների օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---