Հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հայ մարզիկները 2 ոսկե մեդալ են նվաճել![]() 23 հուլիսի 2012 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Լեհաստանի Կատովիցե քաղաքում անցկացված Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան առաջնությունում վստահ մրցելույթ է ունեցել ՀՀ վաստակավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորած Հայաստանի հավաքականը: Վահե Սարգսյանը (42 կգ) և Կարեն Ասլանյանը (58 կգ) հաղթել են իրենց բոլոր մրցակիցներին և գրավել առաջին տեղը: Նրանց թիմակիցներ Գեղամ Թորգոմյանը (50 կգ) և Արմեն Հակոբյանը (69 կգ) նվաճել են արծաթե մեդալներ, իսկ Տարոն Դումոյանը (54 կգ) և Տիգրան Աբրահամյանը ( 63 կգ) դարձել են 3-րդ մրցանակակիր: Թիմային հաջողությանը նպաստել են նաև լավագույն հնգյակը եզրափակած Արթուր Սիմոնյանը (46 կգ) և Հարություն Միքայելյանը (76 կգ): Հայաստանի ազատ ոճայիններից ոսկե մեդալ է նվաճել Արման Խաչատրյանը, իսկ Մխիթար Գրիգորյանը, Հմայակ Աղաջանյանը և Ռազմիկ Պողոսյանը` բրոնզե մեդալներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |