Եվրահանձնաժողովը 20 մլն եվրո կհատկացնի Սիրիայի քաղաքացիներին և փախստականներին![]() 23 հուլիսի 2012 - 20:43 AMT PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովը հայտարարել է Սիրիայի կարիքավոր քաղաքացիներին և փախստականներին ֆինանսական օգնությունը 20 մլն եվրոյով ավելացնելու մասին: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, այդ մասին ասվում է Եվրամիության գործադիր իշխանության գերագույն մարմնի քոմյունիքեում, որը տարածվել է երկուշաբթի օրը: Նրանք բժշկական օգնություն, մթերք և ջուր կստանան, ինչպես նաև կկարողանան ապաստան գտնել հարևան երկրներում` փախստականների համար ճամբարներում: Քոմյունիքեում նշվում է, որ սիրիացիներին հատկացված օգնության ընդհանուր գումարը սկսած հակամարտության սկզբից հասել է 63 մլն եվրոյի: ԵՄ անդամ երկրները 27,5 մլն եվրո են ներդրել սիրիացիներին օգնություն հատկացնելու համար:
Partner news Վիրավորների մոտ Դամասկոսի բժիշկները հայտնաբերում են շնչարգելություն և բիբերի բնորոշ ռեակցիա Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում և Կասպից տարածաշրջանում, ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը Այսօր Թուրքիայի վարչապետը ԱՄՆ-ում ընթացող 4-օրյա այցի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Partner news |