ԱՄՆ-ն մտադիր է Քուվեյթին վաճառել 4,2 մլրդ դոլարի «Պետրիոտ» համակարգեր

ԱՄՆ-ն մտադիր է Քուվեյթին վաճառել 4,2 մլրդ դոլարի «Պետրիոտ» համակարգեր

PanARMENIAN.Net - ԱՄՆ ՊՆ-ն հայտարարել է, որ մտադիր է Քուվեյթին վաճառել «Պետրիոտ» տիպի ՀՕՊ համալիրներ: Ինչպես հայտնում է France 24-ը, ամերիկյան գործակալությունը, որ ԱՄՆ ռազմատեխնիկա է առաքում, կարող է պայմանագրով ստանալ առնվազն 4,2 մլրդ դոլար: Իր հերթին Քուվեյթն ակնկալում է, որ ՀՕՊ նոր միջոցները հուսալիորեն կպաշտպանեն երկրի օդային տարածքը Իրանի կողմից հնարավոր հրթիռային հարձակման դեպքում:

Պաշտոնական հայտարարությունը գործարք կնքելու մտադրության մասին ստորագրվել է 2012թ. հուլիսի 20-ին: Ըստ ԱՄՆ օրենքների, դրանից հետո 30 օրվա ընթացքում Կոնգրեսը պետք է հաստատի այն կամ պաշտոնապես առարկի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---