Ավտոպատահար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարին, կա մեկ զոհ, 6 տուժածների վիճակը ծանր է

Ավտոպատահար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարին, կա մեկ զոհ, 6 տուժածների վիճակը ծանր է

PanARMENIAN.Net - ԱԻՆ-ում հուլիսի 26-ին` ժամը 03.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 92-րդ կմ-ում (Լանջիկ-Մարալիկ ճանապարհահատված) տեղի է ունեցել ՃՍՊ, կան տուժածներ:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը, դեպքի վայր է մեկնել Մարալիկ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մարզային փրկարարական ջոկատը: Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել են «Գազ 24» մակնիշի 07 00 665 և «Օպել» մակնիշի 27 ՍԼ 940 պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչև փրկարարական դեպքի վայր հասնելը` «Օպել ավտոմեքենայի ուղևորներ` 1985 թ. ծնված Գրիգոր Աբրահամյանը, 1982 թ. ծնված Վրեժ, 1985թ. ծնված Վազգեն և 1983թ Ծնված Սարգիս Հակոբյանները և «Գազ 24» ավտոմեքենայի ուղևոր` 1979թ ծնված Արամ Պետրոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն:

Փրկարարները դուրս են բերել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1955 թ. ծնված Սարգիս Հովհաննիսյանի դին և «Գազ 24» ավտոմեքենայի վարորդ` 1958 թ. ծնված Աշոտ Ահարոնյանին, ով նույնպես տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գյումրի քաղաքի «Գյուլբենկյան» բկ: Տուժածների վիճակը գնահատվել է ծանր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---