Հանքավանում անցկացվում է մարզերում մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող շուրջ 70 մարզիչների դասընթացը![]() 26 հուլիսի 2012 - 13:37 AMT PanARMENIAN.Net - ՀՖՖ-ն շարունակում է իրականացնել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացմանն ուղղված գործնական քայլեր: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հանձնարարությամբ մշակվել է մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող մարզիչների տևական վերապատրաստման ծրագիր, որն իր մեջ ներառում է ինչպես տեսական այնպես էլ գործնական դասընթացներ եւ որն իր ծրագրային հիմքով և մեթոդաբանությամբ մոտ է ՈՒԵՖԱ-ի կողմից իրականացվող մանկապատանեկան ֆուտբոլի մարզիչների արտոնագրման համակարգին, PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՖՖ մամուլի ծառայությունից: Այդ ծրագրի շրջանակներում այս օրերին Հանքավանի մարզաբազայում անցկացվում է Հայաստանի բոլոր մարզերում մանկապատանեկան ֆուտբոլում աշխատող շուրջ 70 մարզիչների հերթական դասընթացը, որը համակարգում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Մարզերում աշխատող մարզիչները հնարավորություն են ստանում առանց նյութական միջոցներ ծախսելու, ՀՖՖ-ի ֆինանսական աջակցությամբ կատարելագործել իրենց մարզչական գիտելիքները միջազգային չափորոշիչներին համապատասխան: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |