Օգոստոսի կեսից «Այրարատ» կինոթատրոնի մոտ կգործի գյուղմթերքի ևս մեկ տոնավաճառ

Օգոստոսի կեսից «Այրարատ» կինոթատրոնի մոտ կգործի գյուղմթերքի ևս մեկ տոնավաճառ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 10-ից հետո «Այրարատ» կինոթատրոնի մոտ կգործի գյուղմթերքի ևս մեկ տոնավաճառ: Այդ մասին հուլիսի 26-ին կառավարության մամլո կենտրոնում հայտարարեց ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Ինչպես նշել է նախարարը, իր չափերով այն ամբողջությամբ կբավարարի քաղաքի բնակիչների պահանջարկը:

Սերգո Կարապետյանը հիշեցրել է, որ գյուղմթերքի սեզոնային տոնավաճառ արդեն գործում է հունիսի 30-ից Կասյանի փողոցին հարող տարածքում:

Անցյալ տարի օգոստոսից մինչև դեկտեմբեր յուրաքանչյուր հանգստյան օրերին Կասյանի փողոցին հարող տարածքում գյուղնախարարությունը կազմակերպում էր տոնավաճառներ: Կազմակերպվել է 36 տոնավաճառ, որոնց մասնակցել են 7000 գյուղական տնտեսություններ, որոնք ներկայացրել են 40 տեսակի գյուղմթերք՝ այդ թվում բանջարեղեն, միրգ, հատապտուղ, մեղր:

Նախարարն ասել է, որ անհրաժեշտության դեպքում և պահանջարկի առկայության պայմաններում կքննարկվի նաև երրորդ տոնավաճառի ստեղծման հնարավորությունը:

Տոնավաճառը կկազմակերպվի ՀՀ նախագահի հանձնարարությամբ և VivaCell-MTS-ի աջակցությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---