Սևանա լճի բոլոր ձկներն անխտիր վտանգված են, ասում է Ձկնաբանության ինստիտուտի տնօրենը

Սևանա լճի բոլոր ձկներն անխտիր վտանգված են, ասում է Ձկնաբանության ինստիտուտի տնօրենը

PanARMENIAN.Net - Սևանա լճում ապրող բոլոր ձկնատեսակնեը այսօր վտանգված են, գտնում է Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իշխանի երկու ձկնատեսակ արդեն վերացել է, և այսօր փորձում են արհեստականորեն աճեցնել այն: Ինչ վերաբերում է Սիգ տեսակին, ապա տնօրենի խոսքով դրանց արդյունագործական պաշարն ընդհանրապես բացակայում է:

Ղուկասյանը վտանգավոր է համարում նաև օտարածին ձկների բուծումը լճում, քանի որ նրանք կարող են չհարմարվել մյուս ձկների հետ: Օրինակ՝ Ծիածանափայլ իշխանը գիշատիչ է, և սնվում է մյուս ձկնատեսակներով, ինչը կարող է բերել մեկ այլ ձկնատեսակի ոչնչացման: Ինչ վերաբերում է տիղմին և լճի մաքրությանը, ապա Ղուկասյանն ասաց, որ այն բավարար է, հաշվի առնելով լճի տարիքն ու տիղմի գոյացումը: Փոխարենը բնակչությունը չարաշահում է լճի օգտագործումը, և աղբ նետում այնտեղ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---