Լոնդոնում բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 27-ին

Լոնդոնում բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի վիճակահանությունը տեղի կունենա հուլիսի 27-ին

PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին` երևանյան ժամանակով 17:00-ին, Լոնդոնի ExCeL ցուցադրական կենտրոնի հարթակում տեղի կունենա բռնցքամարտի օլիմպիական մրցաշարի վիճակահանությունը: Այնուհետև կմեկնարկի Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի նախագահ Չինգ-Կուո Վուի մամլո ասուլիսը:

Վիճակահանությունը կանցկացվի ձեռքով: Ընդհանուր առմամբ մրցություններին մասնակցում են 286 բռնցքամարտիկներ:

Հայաստանի հավաքականի կազմում Օլիմպիադայի ժամանակ ելույթ կունենա միայն Անդրանիկ Հակոբյանը (75կգ):

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---