«Գանձասարը» դուրս մնաց Եվրոպայի Լիգայի խաղարկության հետագա պայքարից![]() 26 հուլիսի 2012 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Հայկական ֆուտբոլային ակումբներն ավարտեցին ելույթները Եվրագավաթների խաղարկություններում: Հուլիսի 26-ին Կապանի «Գանձասարը» Եվրոպայի Լիգայի խաղարկությունում հյուրընկալեց շվեյցարական «Սերվետտին»: Թիմերի առաջին խաղն ավարտվել էր 2:0 հաշվով հօգուտ «Սերվետտի»: Պատասխան հանդիպումում ևս շվեյցարացիներն ավելի ուժեղ գտնվեցին: Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով: Սակայն երկրորդ կեսի առաջին րոպեին հյուրերը բացեցին խաղի հաշիվը: Ապա կարողացան ևս երկու անգամ գրավել «Գանձասարի» դարպասը: Ավելացված ժամանակին «Գանձասարից» փոխարինման դուրս եկած Հայրապետ Այվազյանին հաջողվեց խփել իր թիմի հեղինակության գնդակը` 1:3: Խաղն ավարտվեց 3:1 հաշվով, և «Սերվետտին» դուրս եկավ հաջորդ փուլ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |