Ամենից ուշադիր Լոնդոնի խաղերին կհետևեն Չինաստանի բնակիչները![]() 27 հուլիսի 2012 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Ամենից ուշադիր Լոնդոնի Օլիմպիական խաղերին կհետևեն Չինաստանի բնակիչները, ասվում է Ipsos Public Affairs ընկերության հետազոտության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում, որն անց է կացվել աշխարհի 24 երկրներում Ինտերնետի միջոցով: Ամենամեծ հետաքրքրությունը խաղերի հանդեպ արձանագրվել է Չինաստանում՝ 92 տոկոս, երկրորդ տեղում է Լատինական Ամերիկան՝ 81 տոկոս,եվրոպացիներին խաղերը շատ ավելի քիչ են հետաքրքրում՝ 62 տոկոս: Ռուսաստանում հարցվածների 74 տոկոսը հայտարարել է, որ հետևելու է հեռարձակումներին, չի հետևելու 16 տոկոսը, մյուս 10 տոկոսը դեռ չի կողմնորոշվել: Աշխարհում ամենասիրված մարզաձևերն են ճանաչվել թեթև ատլետիկան՝ 20 տոկոս, ֆուտբոլը՝ 20 տոկոս, լողը՝ 16 տոկոս, մարմնամարզությունը՝ 14 տոկոս և վոլեյբոլը՝ 5 տոկոս: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |