Օլիմպիական խաղեր. Հովհաննես Դավթյանը հնարավորություն ունի բրոնզե մեդալ նվաճել![]() PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերում շարունակվում են ձյուդոյի 60 կգ քաշային մարզիկների մենամարտերը: Հայաստանցի Հովհաննես Դավթյանը քառորդ եզրափակչում իր ուժերը չափեց իտալացի Էլիո Վերդեի հետ: Դավթյանը չկարողացավ հաղթանակի հասնել մրցակցի նկատմամբ և պարտվեց: Հայ ձյուդոիստը, սակայն, դեռ հնարավորություն ունի մեդալ նվաճելու: Նա բրոնզե մեդալի համար կհանդիպի ֆրանսիացի Միլոս Սոֆիանին: Նրան հաղթելու դեպքում՝ Դավթյանը կմենամարտի արդեն երրորդ տեղի համար: Մինչ այդ հայ մարզիկն առավելության էր հասել գերմանացի Տոբիաս Էնգլմայերի, ադրբեջանցի Իլդար Մուշկիևի և ղազախ Երկեբուլան Կոսսաևի նկատմամբ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |