Օլիմպիական խաղեր. Բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը դուրս մնաց հետագա պայքարից![]() 29 հուլիսի 2012 - 01:55 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնյան Օլիմպիական խաղերում կայացան նաև բռնցքամարտի մինչև 75 կգ քաշային կարգի նախնական մրցաշարերը: Հայաստանն այս մարզաձևում ներկայացնող միակ մարզիկը՝ Անդրանիկ Հակոբյանը, 1/32 փուլում հանդիպեց ԱՄՆ-ն ներկայացնող Թերրելլ Գաուշային: Առաջին ռաունդում Հակոբյանը ավելի ակտիվ էր գործում և հաղթեց 4:3 հաշվով: Երկրորդ ռաունդում հայ բռնցքամարտիկը կրկին ակտիվ էր, բայց մրցակիցը կարողացավ մի քանի հարված հասցնել և ընդմիջման գնացին 4:4 հաշվով: Ամեն ինչ որոշվեց վերջին՝ երրորդ ռաունդում, որն անցավ չափազանց արագ ու դինամիկ պայքարում: Մենամարտից 10 վայրկյան առաջ սխալ թույլ տվեց պաշտպանությունում և ենթարկվեց նոկդաունի: Սրանից հետո էլ մրցավարները հաղթանակը տվեցին նրա մրցակցին, ու Հակոբյանը դուրս մնաց հետագա պայքարից: Նշենք, որ վաղը՝ հուլիսի 29-ին Հայաստանի հավաքականից ելույթ կունենան ձյուդոիստ Արմեն Նազարյանը (60 կգ) և լողորդ Անահիտ Բարսեղյանը, որը հանդես կգա 100 մ թիկնալողում: Partner news Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում Partner news |