Վրացի սահմանապահները Աբխազիայի տարածքային ջրերն ապօրինաբար թափանցելու համար թուրքական նավ են ձերբակալել

Վրացի սահմանապահները Աբխազիայի տարածքային ջրերն ապօրինաբար թափանցելու համար թուրքական նավ են ձերբակալել

PanARMENIAN.Net - Վրացի սահմանապահները Աբխազիայի տարածքային ջրերն ապօրինաբար, առանց վրացական կողմի հետ համաձայնեցնելու մուտք գործելու համար ձերբակալել են «ISIK-3» թուրքական նավը: Ինչպես հաղորդում է Գրուզիա Online-ը, դրանով իսկ նավապետն ու նրա ենթակաները խախտել են Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը:

Նավապետին մեղադրանք կներկայացվի, նրան 2-ից 5 տարվա ազատազրկում է սպառնում: Առանձնահատուկ դեպքերում նման հանցագործության համար նաև տուգանք է նախատեսված:

Այդ ընթացքում թուրքական դրոշը կրող ձերբակալված նավը գտնվում է Փոթի նավահանգստի տուգանային հրապարակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---