Էդուարդ Բագիրովի աչքերը «բացվել են» Բաքվի «միջնադարյան անկարգությունների» վրա![]() 30 հուլիսի 2012 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի գրող և բլոգգեր Էդուարդ Բագիրովը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ խիստ քննադատության է ենթարկել ադրբեջանական իշխանություններին և հայտարարել է, որ դուրս է գալիս Ադրբեջանի գրողների միությունից և Համառուսական ադրբեջանական կոնգրեսից: Այս քայլին նա գնացել է այն բանից հետո, ինչ պաշտոնական Բաքուն հետապնման է ենթարկել ադրբեջանցի հայտնի գրող և կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովին: «Ես մշակույթի գործիչ եմ և չեմ ցանկանում իմ անունով և հեղինակությամբ «թաքցնել» կիսագրագետ լեռնաբնակ «կապիկների» միջնադարյան անկարգությունները, որոնք նրանք կազմակերպել են»,-հայտարարել է Բագիրովը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |