Սիրիական ընդդիմությունը Գերմանիայում անցել է պետական կառավարման կուրսեր, եթե Ասադի ռեժիմն անկում ապրի

Սիրիական ընդդիմությունը Գերմանիայում անցել է պետական կառավարման կուրսեր, եթե  Ասադի ռեժիմն անկում ապրի

PanARMENIAN.Net - Սիրիական ընդդիմության առաջնորդների մի խումբ Գերմանիայում անցել է պետական կառավարման դասընթացներ:

Ուսուցման համար մասամբ վճարել է ԱՄՆ պետդեպարտամենտը և ենթադրում է իշխանության նոր ներկայացուցիչների մոտ կառավարման հմտությունների ձևավորում:

Նրանց դասավանդվել են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են տնտեսագիտությունը, իրավունքը, անվտանգության հարցերը և այլ դիսցիպլիններ, որոնք անհրաժեշտ կլինեն անցումային շրջանում:

Ծրագրի այլ հովանավորներ են հանդիսացել ԱՄՆ խաղաղության ինստիտուտը, Անվտանգության և միջազգային քաղաքականության գերմանական ինստիտուտը, ինչպես նաև հոլանդական և նորվեգական ՀԿ-ներ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---