ՖԻԴԵ-ի վարկանիշում Լևոն Արոնյանը շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը 1 օգոստոսի 2012 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 1-ին ՖԻԴԵ-ն հրապարակել է Աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշը: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2816 միավորով շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: Նա վարկանիշի առաջատար` նորվեգացի շախմատիստ Մագնուս Կարլսենին զիջում է ընդամենը 21 միավորով: Առաջատարների եռյակը եզրափակում է ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը`2797 միավորով: Մեկ այլ հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը 2698 միավորով զբաղեցնում է 46-րդ հորիզոնականը: Գաբրիել Սարգսյանը 2693 միավորով 51-րդ հորիզոնականում է: Վլադիմիր Հակոբյանը 2687 միավորով զբաղեցնում է 58-րդ հորիզոնականը: Հայաստանի 2012թ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը 2661 միավորով 90-րդ հորիզնոկանում է: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |