Հայտնաբերվել է Ռաֆայելի «Պատանու դիմանկարը», որը կորած էր համարվում

Հայտնաբերվել է Ռաֆայելի «Պատանու դիմանկարը», որը կորած էր համարվում

PanARMENIAN.Net - Հայտնաբերվել է Վերածննդի մեծանուն նկարիչ Ռաֆայել Սանտիի «Պատանու դիմանկարը», որը կորած էր համարվում: Այն դասվում է 16 դարի սկզբին և նախկինում գտնվում էր լեհ իշխաններ Չառտորիյսկիների հավաքածուում:

Լեհաստանի մշակույթի նախարար Վոյցեխ Կովալսկին հայտարարել է, որ «նկարը հայտնաբերվել է և այժմ պահվում է բանկի սեյֆում»: Թե որ պետության տարածքում 1 այն այժմ, նա չի ասել՝ նշելով, սակայն, որ այդ պետության կառավարությունը բարեհաճ է Լեհաստանի հանդեպ», հայտնում է Associated Press-ը:

Ռաֆայելի նկարը դուրս էր բերվել Լեհաստանից նացիստական զորքերի կողմից Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, հայտնում է ՌԲԿ-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---