Մելինե Դալուզյանը ևս ձախողվեց Օլիմպիական խաղերում

Մելինե Դալուզյանը ևս ձախողվեց Օլիմպիական խաղերում

PanARMENIAN.Net - Օլիմպիական խաղերի 69 կգ քաշային կանանց պայքարում Եվրոպայի կրկնակի չեմպիոն և աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը ձախողվեց:

Հրման ժամանակ նա երկու մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 140 կգ-ոց ծանրաձողը, այնուհետև կատարեց 2 կգ-ոց քայլ, որպեսզի կարողանա պայքարել մեդալի համար, սակայն այն նույնպես օգտագործել չկարողացավ: Հայ մարզուհին 0 ստացավ և դուրս մնաց հետագա պայքարից:

Պոկում վարժությունը Դալուզյանը ավարտել էր 6-րդ տեղում` բարձրացնելով 111 կգ:

Իսկ Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչումը 261 կգ նվաճեց Սիմ Ռիմ Յոնգը (ԿԺԴՀ), Դանիելա Կոկոսը (Ռումինիա) 256 կգ արժանացավ արծաթե, իսկ Մարիա Շկերմանկովան (Բելառուս) նույնքան քաշով` բրոնզե մեդալի:

Մինչ այդ Օլիմպիադայում անհաջող էր ելույթ ունեցել նաև 69 կգ քաշային ծանրորդ Առաքել Միրզոյանը, նա ևս հրումում 0 էր ստացել:

Partner news
 Ուշագրավ
Մարզիչը կարծում է, որ հիմա բռնցքամարտիկը պետք է մտածի իր առողջության և անձնական կյանքի մասին
Ըստ մարզչի, նրանք ռիսկի դիմեցին, փոխարինման դուրս թողնելով Մովսիսյանին «Կրասնոդարի» հետ խաղում
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ դա ողջ թիմի ու նրա գործընկերների նվաճումն է նաև
Մխիթարյան. Այժմ ես «Շախտյորի» խաղացող եմ և իմ բոլոր մտքերը կապված են այդ ակումբի հետ
Partner news