Այսօր լրանում է Մերիլին Մոնրոյի մահվան 50 –րդ տարելիցը

Այսօր լրանում է Մերիլին Մոնրոյի մահվան 50 –րդ տարելիցը

PanARMENIAN.Net - 50 տարի առաջ` 1962թ օգոստոսի 5-ին, մահացել է ամերիկյան դերասանուհի Մերիլին Մոնրոն: Ըստ պաշտոնական վարկածի, նրա մահվան պատճառն ինքնասպանությունն է:

Ամերիկյան կինոդերասանուհի Մերիլին Մոնրոն ծնվել է 1926թ հունիսի ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում:

1946թ նա առաջին գործարքն է ստորագրել 20th Century Fox կինոընկերության հետ: Կինոյում նրա առաջին աշխատանքներից են «Սկանդալային միսս Պիլգրիմը», «Վտանգավոր տարիներ» և այլն: 20th Century Fox կինոընեկորությունը նրա հետ գործարքը չի երկարացրել:

Դերասանուհին նկարահանվել է 33 ֆիլմերում, նրա մասին գրվել են բազմաթիվ գրքեր, նկարահանվել են ֆիլմեր: «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմի դերի համար Մոնրոն «Ոսկե գլոբուս» է ստացել` կատագերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դերի համար:

Partner news
 Ուշագրավ
Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ
Ազնավուրը կատարել է իր լավագույն հիթերը՝ La Bohême, Que C'est Triste Venise, La Mamma и She
Երեք ցուցահանդեսների մուտքն էլ ազատ է, երեքն էլ բաց կլինեն մինչև 2013 թ. հունիսի 8-ը
«Եվրատեսիլ-2013»-ի արդյունքները կարող են վերանայվել և հաղթանակը կարող է շնորհվել Ուկրաինային
Partner news