Սիրիայի հայ համայնքը չի վերանա, կարծում է սփյուռքի գծով փորձագետը

Սիրիայի հայ համայնքը չի վերանա, կարծում է սփյուռքի գծով փորձագետը

PanARMENIAN.Net - Սիրիայի, մասնավորապես Հալեպի հայ համայնքը չի վերանա, քանի որ չի լինի հայաթափում, կարծում է Սփյուռքի պատմության մասնագետ և Սփյուռքի գծով փորձագետ Պետրոս Հովհաննիսյանը:

Նա գտնում է, որ դա է վկայում այն փաստը, որ սիրիահայերի մեծ ներհոսք չկա Հայաստան, փոխարենը նրանք գնում են Լիբանան, քանի որ այնտեղից տուն վերադառնալը հեշտ է: Բացի դրանից, Հովհաննիսյանի կարծիքով Սիրիայի մեր հայրենակիցները ցանկանում են մնալ Սիրիայում, այնտեղ կան բոլոր պայմանները գոյատևելու համար:

Պատմաբանը գտնում է, որ սիրիահայերն ունեն կառավարական դիրքորոշում և նրանց բռնի չեն արտաքսի այնտեղից: Ինչ վերաբերվում է նրանց Հայաստան գալուն, ապա Հովհաննիսյանը գտնում է, որ այստեղ նրանց համար համապատասխան պայմաններ չկան, չկա համապատասխան վարձատրություն, քանի որ նրանք շատ բարձր վարձատրվող արհեստավորներ են:

Partner news
 Ուշագրավ
Պետական բուհեր դիմում-հայտերի ընդունման առաջին փուլն ավարտվել է անցած տարվա 16 870-ի փոխարեն այս տարի 12 740 դիմորդով
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
Partner news