«Մահմեդական եղբայրները» մեղադրել են իսրայելական հատուկ ծառայություններին Սինայում զինվորների մահվան մեջ

«Մահմեդական եղբայրները» մեղադրել են իսրայելական հատուկ ծառայություններին Սինայում զինվորների մահվան մեջ

PanARMENIAN.Net - «Մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժումը 16 եգիպտացի սահմանապահների մահվան պատասխանատվությունը դրել է իսրայելական հատուկ ծառայությունների վրա, հաղորդում է Lenta.ru-ն:

Սինայի թերակղզու «Քարմ Աբու Սալեմ» հսկիչ-անցումային կետում հարձակման մեջ «Մոսսադի» մասնակցության տեղեկատվությունը հայտնվել է իսլամիստական շարժման կայքում:

«Մահմեդական եղբայրները» համոզված են, որ հարձակումն ուղղված է եղել Եգիպտոսի նոր նախագահ Մոհամմեդ Մուրսիի հեղինակությունը խաթարելուն, ով մինչև ընտրվելը եղել է «Մահմեդական եղբայրների» անդամ:

«Մոսսադի» հասցեին մեղադրանքներին միացել է ՀԱՄԱՍ պաղեստինական շարժումը: Իրենց հերթին, իսրայելական իշխանությունները «Մահմեդական եղբայրների» հայտարարությունն անվանել են անմտություն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---