Rogers Cup-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը զիջել է Թոմմի Հաասին

Rogers Cup-ի առաջին շրջանում Դավիթ Նալբանդյանը զիջել է Թոմմի Հաասին

PanARMENIAN.Net - Թոմմի Հաասը Rogers Cup-ում դժվարությամբ հաղթահարել է մեկնարկային արգելքը: Rogers Cup մրցաշարը տեղի է ունենում Տորոնտոյում: Առաջին շրջանի խաղում երեք պարտիաներում Հաասը կարողացել է հաղթանակ տանել արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանի նկատմամբ` 6:2, 6:7, 6:3 հաշվով:

Խաղը տևել է 2 ժամ 22 րոպե: Սա Հաասի` Նալբանդյանի դեմ անցկացրած 4 խաղերում, արդեն 4-րդ հաղթանակն է: Երկրորդ շրջանում գերմանացին պետք է խաղա ֆրանսիացի Ժիլ Սիմոնի հետ:

Partner news
 Ուշագրավ
Վերջին ժամանակներս կիսապաշտպանը հազվադեպ է հանդես գալիս «Կուբանի» հիմնական կազմում
Ըստ մարզչի, հայ ֆուտբոլիստի տրանսֆերը կազմում է 30 մլն եվրո
Ֆուտբոլիստը խոստովանել է, որ եզրափակչում որոշ ֆուտբոլիստներ հոգնած էին
Բռնցքամարտիկները կանցկացնեն 10-ռաունդանոց մենամարտ
Partner news