Բռնցքամարտիկ Միշա Ալոյանն Օլիմպիական խաղերում դուրս եկավ կիսաեզրափակիչ![]() 8 օգոստոսի 2012 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը (Ռուսաստան) մինչև 52 կգ քաշային կարգում իր հերթական հաղթանակն է տարել Լոնդոնի Օլիմպիական խաղերում և անցել կիսաեզրափակիչ: Նա քառորդ եզրափակչում 23:13 հաշվով հաղթանակ է տարել Հավյեր Ցինտրոնի (Պուերտո Ռիկո) նկատմամբ: Պետք է նշել, որ երրորդ ռաունդում Ալոյանը մրցակցին նոկդաունի է մատնել: Կիսաեզրափակչում աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Ալոյանը կհանդիպի մոնղոլ մարզիկ Տուգսցոգտ Նյամբայարի հետ: Մենամարտը կկայանա օգոստոսի 10-ին: Օգոստոսի 8-ին Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես կգա Դավիթ Հայրապետյանը (49 ք/կ): Նա քառորդ եզրափակչում կհանդիպի Ֆերհատ Պահլիվանին (Թուրքիա): Partner news Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Առաջին հանդիպմանը Մորենոն հաղթել է Կենտիկյանին մրցավարների որոշմամբ Partner news |