Հերմինե Նաղդալյանը Հեսսեին պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցությունը![]() 8 օգոստոսի 2012 - 21:03 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն օգոստոսի 8-ին ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի՝ 12 անդամից կազմված պատվիրակությանը՝ փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացիայի և Եվրոպայի հարցերի նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ խորհրդարանի մամլո ծառայությունը, Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին պատգամավորներ Արտակ Դավթյանը, ով նաև Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավարն է, Վահան Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Շիրակ Թորոսյանը: Ողջունելով գերմանական պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ տիկին Նաղդալյանը նշեց, որ Հայաստանը և Գերմանիան ունեն բավական բարձր մակարդակիքաղաքական համագործակցություն՝ թե երկկողմ և թե բազմակողմ: Նրա խոսքով, Հայաստանն ակտիվ կապերի մեջ է նաև գերմանական առանձին երկրամասերի, այդ թվում՝ Հեսսենի հետ: Գերմանական պատվիրակության ղեակավար Յորգ-Ուվե Հանը ևս կարևորեց այն հանգամանքը, որ Գերմանիայի Հեսսեն երկրամասը Հայաստանի հետ համագործակցություն է ունեցել դեռևս խորհրդային ժամանակներից: Պարոն Հանի խոսքով՝ Հայաստանի անկախացումից հետո այդ համագործակցությունը վերածվել է կազմակերպված հարաբերությունների, որոնք էլ տանում են կայացած գործարար շփումների: Անդրադառնալով երկու երկրների առևտրատնտեսական կապերին՝ ՀՀ խորհրդարանի փոխնախագահը նկատեց, որ Եվրամիության անդամ երկրներից ամենաակտիվառևտրաշրջանառությունը Հայաստանն ունի հենց Գերմանիայի հետ: Տիկին Նաղդալյանը բարձր գնահատեց Գերմանիայի դերը Հայաստանի եվրոպական ինտեգրմանճանապարհին: Զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստանի և Եվրամիության միջև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ներկա փուլը՝ արձանագրելով, որ պայմանավորված այդ բանակցություններով՝ բավական շատ բարեփոխումներ են իրականացվել Հայաստանի օրենսդրական դաշտում: Կողմերը մեծապես կարևորեցին նաև այլ՝ կրթության, մշակույթի, հումանիտար ոլորտներում համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման մեծ ներուժն առաջիկայում առավել արդյունավետորեն կիրացվի: ԳԴՀ Հեսսեն երկրամասի պատվիրակությունը եղավ նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում: Partner news Նիստին գրանցվել է 104 պատգամավոր Ռուսաստանի ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Իվան Սոլտանովսկուն ընդունեց Էդվարդ Նալբանդյանը «Ընդամենը ընդդիմության բեռն ենք տանում»,- ասաց Գալուստ Սահակյանը Կողմ քվեարկեց 68 պատգամավոր, դեմ՝ 2 և ձեռնպահ՝ 25 Partner news |