ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆԸ «ԹՈԼԻՇՊՐԵՍԻ» ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - «Թոլիշպրես» տեղեկատվական գործակալությունը հունվարի 20-ին հրապարակել է հետաքրքրաշարժ տեղեկատվություն, որտեղ ասվում է, որ «Ազադլիգի» հետաքննության համաձայն, ադրբեջանական ընկերությունները, որոնք բեռներ են ուղարկում Հայաստան, հովանավորվում են երկրի առաջին դեմքերի կողմից: Այդպես, Հայաստան վառելանյութ առաքող «Ազպետրոլ»-ի ղեկավարը տնտեսական զարգացման նախարար Ֆարհադ Ալիեւի եղբայրն է: Այդ ոլորտի մենաատեր «ԱԲՈՒ-Հոլդինգը» պատկանում է արժեթղթերի պետական կոմիտեի նախագահ Հեյդար Բաբաեւի եղբորը: Հայաստան թեյ, բուսական յուղ, ձուկ առաքողների հովանավորն է մաքսատան պետ Քեմալեդդին Հեյդարովը, իսկ ցորենի առաքիչն է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիեւը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---