Իրանցի հեռուստալրագրողն առևանգվել է սիրիացի ապստամբների կողմից![]() 14 օգոստոսի 2012 - 21:05 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Հոմս քաղաքում ապստամբները առևանգել են իրանական «Ալ-Ալամ» հեռուստաալիքի լրագրող Ահմադ Սոթուֆին: Հեռուստաալիքի կայքում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ հեռուստալրգրողն առևանգվել է «զինված ահաբեկիչների խմբի» կողմից, երբ ուղևորվում էր տուն: Սա ԶԼՄ-ների ներկայացուցիների նկատմամբ սիրիացի ապստամբների առաջին անօրինական գործողությունը չէ: Օգոստոսի 11-ին առևանգվել էին սիրիական «Ալ-Իհբարիա» հեռուստաալիքի 4 աշխատակիցներ: Ավելի վաղ ռումբ էր պայթեցվել սիրիական պետական հեռուստաալիքի շենքում, ինչի արդյունքում տուժել էին մի քանի աշխատակիցներ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |