Մինչև 20 տարեկանների ԱԱ. Սամվել Տեր-Սահակյանը ոչ ոքի է խաղացել Ռիչարդ Ռապպորտի հետ![]() 15 օգոստոսի 2012 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Շախմատի երիտասարդական առաջնությունում, որը տեղի է ունենում Աթենքում, արդեն խաղարկվել են 12 պարտիաներ: Հայ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը միավորներ է կիսել Ռիչարդ Ռապպորտի (Հունգարիա) հետ: Վահե Բաղդասարյանը զիջել է Անդրեաս Հեյմանին, իսկ Կարեն Գրիգորյանը` Էրիկ Հանսենին (Կանադա): Սամվել Տեր-Սահակյանը իր ակտիվում ունի 9 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը: Առաջնության առաջատարն է Ալեքսանդր Իպակովը (Թուրքիա), ով ունի 9,5 միավոր: Գրիգորյանը 7 միավորով 26-րդ հորիզոնականում է, իսկ Բաղդասարյանը ունի նույնքան միավոր և զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը: Աղջիկների պայքարում Շուշաննա Սարգսյանը զիջել է Հաննա-Մարիա Կլեյկին (Գերմանիա): Նա հավաքել է 5,5 միավոր և զբաղեցնում է 41-րդ հորիզոնականը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |