Լոնդոնի Օլիմպիադայի ոսկե մեդալի արժեքը կազմում է 708 դոլար![]() 16 օգոստոսի 2012 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի Օլիմպիադայի ոսկե մեդալի արժեքը կազմում է 708 դոլար, հաղորդում է Gold.ru կայքը: Եթե Լոնդոնի օլիմպիական խաղերում բոլոր 302 մեդալները ձուլվեին մաքուր ոսկուց, ապա դրանց արտադրության համար կպահանջվեր 40 մլն դոլար: Վերջին անգամ օլիմպիական պարգևները պատրաստվել են մաքուր ոսկուց 1912-ին Ստոկհոլմի ամառային խաղերի ժամանակ: Լոնդոնի Օլիմպիադայի ոսկե մեդալներն ունեն 412 գրամ քաշ, 85 մմ տրամագիծ և 7 մմ հաստություն` ողջ պատմության ընթացքում դրանք ամենամեծ ծանր պարգևներն են ամառային օլիմպիական խաղերի համար: Ոսկե մեդալը 92,5 տոկոսով կազմված է արծաթից և ծածկված 6 գրամ ոսկե զանգվածով: Շուրջ 6,5 տոկոս է կազմում պղինձը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |