Արթուր Աբրահամ. Ինձ վրա հսկայական ճնշում է գործադրվում, բայց ես զգում եմ, որ պետք է հաղթեմ Ռոբերտ Շտիգլիցին![]() 16 օգոստոսի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը մեկնաբանել է օգոստոսի 25-ին Բեռլինում Օ2 արենայում WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտը: «Իմ վերջին մենամարտում ես հասկացա, որ պետք է ավելի շատ հարվածներ հասցնեմ, հակառակորդին վերականգնվելու ժամանակ չտալով, բացի դրանից, ես պետք է ավելի լավ աշխատեմ ձեռքերով և ավելի ճկուն լինեմ: Ինձ սպասում է բարդ մրցակից, ով արագաշարժ է և աշխատում է երկու ձեռքերով»,- ասել է բռնցքամարտիկը: «Ինձ վրա հսկայական ճնշում է գործադրվում, բայց ես զգում եմ, որ ոչ քիչ փորձը պետք է օգնի հաղթանակ տանել: Ես ցանկանում եմ նվաճել տիտղոսը և անցկացնել դրա մի քանի պաշտպանություն, իսկ բռնցքամարտից հեռանալու մասին կմտածեմ միայն իմ 35-ամյակից հետո»: Partner news Մենամարտի հաղթողը պարտավոր է նաև իր տիտղոսի առաջին պաշտպանությունն անցկացնել Զաուրբեկ Բայսանգուրովի հետ մենամարտում Աբրահամ: Եթե Զաուրլենդը համաձայնության չգա իմ փաստաբանի հետ, ես չեմ մենամարտելու Նախապատրաստական վերջին փուլը Հայաստանի հավաքականը սկսելու է հունիսի 25-ից Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից հավաք կանցկացնի Ծաղկաձորում Partner news |