Շվեդիայում Ջուլիան Ասսանժին կապահովեին անհրաժեշտ անվտանգությամբ, հավաստիացնում է շվեդական ԱԳՆ![]() 16 օգոստոսի 2012 - 19:11 AMT PanARMENIAN.Net - Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը իր Twitter-ի իր միկրոբլոգում հերքում է մեղադրանքներն այն մասին, որ երկրի դատական համակարգը չի ապահովել Ջուլիան Ասսանժի անհրաժեշտ անվտանգությունը: Ստոքհոլմը պահանջում է Լենդոնից վերջինիս հանձնել իրեն: «Մեր սահմանադրական և դատական համակարգերը ամուր են և երաշխավորում են անխտիր բոլորի իրավունքները: Մենք հերքում ենք բոլոր մեղադրանքները, որոնք հակառակն են պնդում»,-գրել է Բիլդտը: Ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, շվեդ դիվանագետի հայտարարությունը հետևել է հինգշաբթի օրը Էկվադորի իշխանությունների արած հայտարարությանը այն մասին, որ այդ երկիրը քաղաքական ապաստան է տրամադրում Ասսանժին, ով թաքնվում է Լոնդոնում այդ երկրի դեսպանատանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |