Վերաբացվել է «Զեյթուն» մշակութային կենտրոնը

Վերաբացվել է  «Զեյթուն» մշակութային կենտրոնը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի «Զեյթուն» մշակութային կենտրոնի վերաբացմանը: Ալեքսանդր Թամանյանի նախագծով դեռ 50-ական թվականներին կառուցված մշակութային օջախը ավելի քան 18 տարի պարապուրդի էր մատնված: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ` ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում, մշակույթի տունն ամբողջությամբ հիմնանորոգվել է և նոր ուսումնական տարում ամբողջովին նորոգված ու անհրաժեշտ բոլոր հարմարություններով կահավորված իր դռները կբացի սաների առջև: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից PanARMENIAN.Net ին հայտնում են , որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանը շրջել է խմբակներով, ծանոթացել կատարված աշխատանքներին: Ի դեպ, վարչական շրջաններ կատարվող պարբերական շրջայցերի շրջանակում քաղաքապետը մի քանի անգամ անձամբ այցելել ու հետևել է հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Հիմնանորոգման ծրագրի շրջանակում շենքում առանձնացված արվեստի խմբակների դասասենյակները կահավորվել են համապատասխան գույքով, դահլիճն ու բեմն էլ վերազինվել են անհրաժեշտ տեսաձայնային և լուսային ժամանակակից տեխնիկական միջոցներով: Բեմի ներկա կահավորումը հնարավորություն է ընձեռում ինչպես պարային և թատերական միջոցառումներ բեմադրել, այնպես էլ կազմակերպել կինոդիտումներ:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մշակույթի զարգացման ու տարածման գործում ունեցած ավանդի համար մի շարք անձինք պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով:

Հիմնանորոգված մշակույթի տունը հնարավորություն կտա կրկնապատկել խմբակներ հաճախող երեխաների թիվը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---