«Ժողովուրդ». Էթիկայի հանձնաժողովը պատգամավորների դեմ երեք բողոք է ստացել![]() 17 օգոստոսի 2012 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի էթիկայի հանձնաժողովն արդեն երեք պատգամավորի վերաբերյալ դիմում-բողոքներ է ստացել: Ինչպես հայտնի է դարձել «Ժողովուրդ»-ին, հանձնաժողովն օգոստոսի վերջին, ենթադրվում է՝ ամսի 30-ին կամ 31-ին, հրավիրելու է նիստ, եւ այնտեղ էլ քննարկելու են պատգամավորների դեմ ներկայացված դիմումները: ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը թերթի հետ զրույցում հաստատել է տեղեկությունները: «Այս ընթացքում ԱԺ երեք պատգամավորների դեմ երեք բողոք է ներկայացվել»,-ասել է նա, սակայն չի մանրամասնել, թե կոնկրետ որ պատգամավորների դեմ են ներկայացվել դիմումները: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |