Ախալցխայի Ռաբաթ ամրոցի տարածքում բացվել է Շառլ Ազնավուրի աստղը

Ախալցխայի Ռաբաթ ամրոցի տարածքում բացվել է Շառլ Ազնավուրի աստղը

PanARMENIAN.Net - Ախալցխայում Ռաբաթ վերականգնված ամրոցում բացվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղը: Նա մեծ համերգ է անցկացրել իր պատմական հայրենիքում, որն ավարտվել է հրավառությամբ:

Համերգին ներկա են եղել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին կնոջ` Սանդրա Ռուլոբսի հետ, ինչպես նաև կառավարության անդամները:

Համերգից հետո նախագահը շանսոնյեի հետ բացել է Շառլ Ազնավուրի անվան աստղը:

Երեկ Ախալցխայում կայացել է վերականգնված Ռաբաթ ամրոցի բացումը: Այն զբաղեցնում է 7 հա տարածք, հաղորդում է Գրուզիա Online-ը:

Partner news
 Ուշագրավ
Հունիսի 1-ին Կասկադի տարածքում կկայանա Dorians խմբի բացօթյա անվճար համերգը:
Հանրահայտ շանսոնյեն կմասնակցի իր անվան աստղի բացմանը Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ
10-րդ «Ոսկե ծիրանը» երևանյան միջազգային կինոփառատոնը կանցկացնվի հուլիսի 7-14-ը
Հունիսի վերջին հայտնի կդառնա՝ արդյոք այն կներկայացվի Վենետիկի կինոփառատոնում, թե՝ ոչ
Partner news