Հռիփսիմե Խուրշուդյան. Այս տարի կամուսնանամ ու ելույթներս կշարունակեմ 2014 թվականին![]() 17 օգոստոսի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - “Շատ լավ և հաղթական տրամադրությամբ եմ վերադարձել Լոնդոնից: Հրման երկրորդ մոտեցման ժամանակ, երբ չհաշվեցին քաշը, զարմացա, բայց երրորդի ժամանակ շատ վստահ ու հոգեբանորեն պատրաստ մոտեցա ծանրաձողին ու կարողացա բարձրացնել ծանրաձողը: Այդ պահին դեռ չէի իմանում, որ բրոնզե մեդալ էի նվաճել”,- ասաց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Լոնդոնի Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ նվաճած Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ) Մարզուհին խոստովանեց, որ իր հարազատ Քասախ գյուղում իրեն անակնկալ էր սպասվում, որին մասնակցում էր գրեթե ողջ գյուղը: “Այս տարի կամուսնանամ, մեկ տարի կհանգստանամ ու 2014 թվականից կրկին ելույթներս կշարունակեմ: Հիմա իմ առաջնային նպատակն է քաշ հավաքել, որ կարողանամ 190 կգ բարձրացնել, որպեսզի Օլիմպիական չեմպիոն Զուլուլուի և աշխարհի չեմպիոն Կաշիրինայի հետ պայքարեմ ոսկե մեդալի համար: Ցանկանում եմ մինչև 110 կգ քաշ ունենալ”,- ընդգծեց նա: Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ նշեց, որ մի քիչ տխուր է , որ այդքան էլ շատ չեն Օլիմպիադայում նվաճված մեդալները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |